Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը ուկրաինական հակամարտության կարգավորման ԱՄՆ խաղաղության ծրագրի բազմաթիվ դրույթները որակել է Ռուսաստանի համար ընդունելի, մինչդեռ եվրոպական ծրագիրը անվանել է ոչ կառուցողական է և Մոսկվային չհամապատասխանող։ Ըստ ՈՒշակովի՝ Մոսկվան խաղաղության ծրագրի շուրջ քննարկումներ սկսելու կոնկրետ առաջարկ դեռևս չի ստացել. ենթադրվում է, որ ամերիկացիները կկապվեն Մոսկվայի հետ՝ անձամբ հանդիպելու և քննարկումներ սկսելու համար։               
 

Մի փոքր երկարակեցություն սուրճի բաժակում

Մի փոքր երկարակեցություն սուրճի բաժակում
08.08.2025 | 19:22

Առավոտները սուրճով սկսելը շատերիս համար վաղուց վերածվել է սովորության։ Մի բաժակ կոֆեին՝ քնկոտությունը ցրելու, մի փոքր աշխուժանալու, «հիշելու» օրը;

Բայց պարզվում է՝ սուրճը կարող է լինել ոչ միայն քնկոտությունը ցրելու միջոց, այլև՝ կյանքի տևողության վրա ազդեցություն ունեցող գործոն։

Լոնդոնի գիտնականները պարզել են, որ կոֆեինը կարող է խթանել բջջային էներգիայի վերահսկման համակարգը՝ AMPK-ն։ Սա այն կարևոր սպիտակուցն է, որը պատասխանատու է ԴՆԹ-ի վերականգնման, բջիջների պաշտպանության և առողջ բաժանման գործընթացների համար։ Այսինքն՝ կոֆեինը նպաստում է, որ մեր բջիջներն ավելի դիմացկուն լինեն սթրեսի հանդեպ, ապրեն ավելի երկար ու չծերանան այնպիսի արագությամբ, ինչպես սովորաբար։

Նշանակալի է, որ այս նույն AMPK-ը թիրախավորող դեղամիջոցը՝ մետֆորմինը, արդեն ուսումնասիրվում է որպես երկար կյանք ապահովող միջոց։ Իսկ սուրճը՝ առօրյայում հասանելի ու սովորական, կարծես թե գործում է նմանատիպ ուղիներով։

Գիտությունն իհարկե դեռ որոնում է իր պատասխանները։ Բայց ինչ-որ տեղ հաճելի է մտածել, որ առավոտյան մեր սուրճի բաժակը պարզապես արարողություն չէ։ Որ այն իր փոքրիկ ներդրումն ունի մեր բջիջների կյանքի տևողության, մեր հիշողության տոկունության ու առողջ ծերացման մեջ։

Եվ գուցե հենց այսպիսի պարզ բաներն են թաքցնում կյանքի մեծ ուժի գաղտնիքը։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 7678

Մեկնաբանություններ